Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, դիտարկել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



