«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինը՝ ԱՄՆ-ի ավիահարվածների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայում, ցիտել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի սիրավեպը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ցանկանում ես ասել՝ «Ձանձրալի է, աղջիկնե՛ր»: Մենք արդեն այս ամենը տեսել ենք և հետևել դրան»,- նշել է Պուտինը:
Նախագահն ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում համեմատել է 2003 թվականին Իրաքում տեղի ունեցած դեպքերի հետ: «Դրանից հետո մեկնարկեց Իրաքում ռազմական ընկերությունը, և այն վերջացավ երկրի քայքայմամբ, ահաբեկչական վտանգի մեծացմամբ և «Իսլամական պետության» ի հայտ գալով միջազգային բեմում»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերն ԱՄՆ-ն 59 հրթիռ էր արձակել Սիրիայում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



