Վալերի Մելաձեն չի ներկայացել դստեր հարսանիքին. նա համաձայն չէ համեստ արարողության հետ
ՖՈՏՈ2017 թվականի հունվարին երգիչ Վալերի Մելաձեի 25-ամյա դուստրը՝ Ինգա Միլաձեն, ամուսնացել է։ Երգիչը ներկա չի եղել դստեր հարսանիքին։
Խնջույքը բավականին համեստ է եղել, հրավիրված են եղել միայն ընտանիքի անդամները։ Մելաձեն հարցազրույց է տվել «Ավտոռադիոյի» Поехали հաղորդաշարի ընթացքում ու խոսել է դստեր ամուսնության մասին։ Նա նշել է, որ համաձայն չէ փոքր հարսանիք անելու հետ։ «Ես չեմ ընդունի այդ հարսանիքը, մինչև չհարբեմ դրա ընթացքում»,- կատակել է Մեաձեն։
Նշենք, որ Ինգան ամուսնացել է Նուրի Վերգեզեի հետ։ Մելաձեն նշել է, որ այնքան էլ լավ չի ճանաչում փեսային, քանի որ ստիպված է նրա հետ թարգմանչի միջոցով խոսել, սակայն վստահ է, որ նա հուսալի անձնավորություն է։
Ընտանիքը որոշել է ևս մեկ, ավելի շքեղ հարսանիք կազմակերպել, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին։






1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



