ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Սիրիայի ռազմաքաղաքական իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ապրիլի 14-ին Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ»,-ասել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ բանակցություններում գլխավորը կլինի Սիրիայի ռազմաքաղաքական իրադրության քննարկումը:
«Հանդիպման մասնակիցները կքննարկեն եռակողմ կոորդինացման միջոցները՝ իրադրության դեգրադացում եւ Սիրիայում քաղաքական կարգավորման ջանքերի վիժեցում թույլ չտալու նպատակով՝ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի պայմաններում»,- ընդգծել Է Զախարովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



