Ուշի գյուղի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացել, որ Մ-3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 7-րդ կմ-ին ՄԱԶ մակնիշի 071 AF 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



