«Ցիգաններից» հիասթափված Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«Հիասթափված խորհրդարանական ընտրություններից, հայրենի Գավառից ու գավառցիներից՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից: Երբ զանգահարեցինք Արզաքանցյանին, նրա օգնականն ասաց, որ Արզաքանցյանը Հայաստանում չէ, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու:
Հիշեցնենք, որ Արզաքանցյանը, ում տարբեր կեղծիքներով հաջողվեց գրանցվել որպես պատգամավորության թեկնածու, շատ քիչ ձայն էր հավաքել Գեղարքունիքի մարզում: Նա ընտրություններից հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ շոկի մեջ է, թե ինչպես գավառցիները, որոնց համար ինքը ոչ մի բան չի խնայել, իր հիմնադրամով օգնել է բոլորին, գնացին «ցիգանների պես փող վերցրին ու ընտրեցին փող բաժանողին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



