Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեկնարկել է երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Մեկնարկել է երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս անգամ այն նվիրվում է ՀՀ-ի հետ մի շարք երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառ ատոնի մամլո գրասենյակից, 2017թ. «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 35 երկրներից ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ:

Մասնակիցները ներկայացնում են հետևյալ երկրները. ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա եւ այլն :

Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողգործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն և այլն: Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու են Մեծ մրցանակներ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

Մասնագիտական ժյուրիների կազմումընդգրկված են ավելի քան յոթ տասնյակ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:

Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ հանրահայտ դաշնակահարներ Միխայիլ Արկադեւը (ՌԴ- ՉԺՀ), Կորադո Ռուզան (Իտալիա), Յուրի Մախովիչը (Մոլդովա), ջութակահարներ Բենջամին Իզմաիլովը (Սլովենիա), Հայկ Կազազյանը (ՌԴ), թավջութակահար Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), շեփորահար Վլադիմիր Պուշկարյովը (ՌԴ), սաքսոֆոնահար Օլավի Կասեման (Էստոնիա), երգիչներ Մանցա Իզմաիլովան (Սլովենիա), Լյուդմիլա Կոլոսը (Բելառուս), դիրիժորներ Կլիֆ Յանգը (ԱՄՆ), Բորիս Պիրինուն (Ավստրիա), Ռեադ Կուտ Սին (ԱՄԷ), ջազմեններ Վալերի Գրախովսկին (ՌԴ), Ալգիս ԿիլիսÕ ¨ (Լիտվիա), Ֆրանկոսի Կլոսին (Իտալիա), կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը (Հայաստան), Տունե Կորվիտսը (Էստոնիա/ եւ ուրիշներ: Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ եւ վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:

Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ, որին մասնակից հռչակավոր երաժիշտները փառատոնի շրջանակում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության եւ պատերազմների» բարեգործական համերգներով: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա: Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին ժամը 18:00-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Ինչպես նախկինում, այս անգամ ևս փառատոնն իրականացնում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան) եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն` Կարինե Ավդալյան):

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակներն են խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգությունների երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին եւ երիտասարդներին իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու հնարավորություն տալ, կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում գեղարվեստական կրթության բնագավառում:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք Չալաբյան