Փարիզում հրդեհ է բռնկել Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ Է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը (AFP) ՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Բռնկման օջախը եղել Է այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում Է Լը Պենի կենտրոնակայանը՝ Ֆոբուր Սան Օնորեի փողոցում: Անմիջապես պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել Է կանխել կրակի տարածումը: Ոստիկանությունում գործակալության աղբյուրի խոսքով՝ բռնկման ենթադրյալ պատճառը հրկիզումն Է՝ կատարված հանցավոր դիտավորությամբ:
AFP-ի տվյալներով՝ հրկիզման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Պայքար օտարատեցության դեմ» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



