Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամուլսարի հարակից համայնքներում փոքր բիզնեսը զարգանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարի հանքավայրի հարակից համայնքների տնտեսական զարգացումը «Լիդիան Արմենիա» ընկերության համար հանքավայրի շահագործման ծրագրի անբաժանելի մասն է։ Ընկերությունը իրականացնում է «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագիրը Գնդեվազ և Գորայք համայնքներում սկսած 2016 թվականից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդպիսի ծրագրի մի շահառու է դարձել Գնդեվազ համայնքի բնակիչ Աննա Խաչատրյանը իր «Գարանդա» խմորեղենների արտադրամասով։ Գնդեվազ համայնքում ապրիլի 12-ին կայացավ Աննա Խաչատրյանի խմորեղենի արտադրամասի պաշտոնական բացումը։

«Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսավորման շնորհիվ Աննային հաջողվել է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և այսօր արդեն նա պատվերներ է ստանում հարակից տարբեր քաղաքներից, «Լիդիան Արմենիա»-ի կապալառուներից, որոնք Ամուլսարում շինարարություն են իրականացնում։ 

«Ծրագրի մասին լսեցի, որոշեցի օգտվել ընձեռնված հնարավորությունից, քանի որ շատ եմ սիրում խմորեղեններ պատրաստել։ Շահեցի ծրագիրը և սկսեցի իմ գործունեությունը ծավալել։ Արդեն 3 ամիս է զբաղվում եմ այս բիզնեսով և պատվերներ եմ ստանում Գնդեվազից, Ջերմուկից, Սարավանդից և հարակից այլ քաղաքներից»,- նշեց Աննան և հավելեց, որ ամսվա ընթացքում մոտ 150 տուփ պատվերներ է ստանում։ 

Խմորեղենները նաև առաքվում են խանութներ, իսկ տորթերը միայն պատվերով է պատրաստում։ 

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանն ասաց, որ այս ծրագիրն ընդամենը մի օրինակ է այն 14 բիզնեսներից, որ իրենք հիմնել և որոնց աջակցել են Գնդեվազ համայնքում։ 
«Ծրագրի հիմնական նպատակն է օգնել այն հողատերերին, որոնցից անցյալ երկու տարիների ընթացքում հող է ձեռք բերել կազմակերպությունը։ Մենք այդ մարդկանց համար ստեղծել ենք եկամտի աղբյուր՝ մեղրի, հացի, պանրի արտադրություններ: Անասնապահության զարգացումն ենք փորձել ապահովել»,- ընդգծեց Ղազարյանը և ավելացրեց, որ այս համայնքում թիախը կանայք են եղել, այսինքն՝ աջակցությունը եղել է միայն կանանց կողմից իրականացվող բիզնեսներին։ 
Ամեն շաբաթ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ցուցաբերում է տեխնիկական աջակցություն՝ իրականացնելով տարբեր բիզնես մոդելների դասընթացներ։ 
Ընկերությունը հիմնականում շեշտը դնում է կենսակերպի վրա և շատ է կարևորում այն հանգամանքը, որ մարդիկ տեսնեն և հասկանան, որ հանքարդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության, անասնապահության հետ։     
«Լիդիան Արմենիա» ընկերության գնահատմամբ՝ ամեն ուղղակի աշխտատեղ Ամուլսարի հանքավայրում զուգահեռ կստեղծի 4-5 անուղղակի աշխատատեղ։ 
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կյանքի են կոչվել Գնդեվազում՝ 14, Գորայքում՝ 9 փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր, այդ թվում՝ հացաբուլկեղենի արտադրություն, մեղվաբուծություն, մսի վաճառքի կետ, կարի, չրի արտադրամասեր և այլն։ Մինչ օրս ընկերությունն այս ծրագրերում ներդրել է 18 մլն 468 հազար ՀՀ դրամ։ 

 

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել