Վայք-Գորիս ճանապարհին «Միթսուբիշին» 20 մետր գլորվել է ու շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 07-09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ Գորհայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի 22 US 477 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 50-ամյա Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 20մ)՝ շրջվել. ուղեւորները` 50-ամյա Ռ. Շ.-ն, 42-ամյա Ռ., 40-ամյա Մ. եւ 35-ամյա Մ. Հ.-ները, տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



