Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերն ապրիլի վերջին մտադիր է այցելել Հայաստան:
«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցելելու է նաեւ Ադրբեջան: Այցը տեղի կունենա ապրիլի 19-20-ը, որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



