«Բարեւ, Հայաստան». «Եվրատեսիլ-2017»-ում Գերմանիայի ներկայացուցիչը Երեւանում է
ՖՈՏՈ«Եվրատեսիլ-2017» մրցույթում Գերմանիան ներկայացնող Լեւինան ժամանել է Հայաստան: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Լեւինան ողջունել է իր հայ երկրպագուներին.
«Բարեւ, Հայաստան: Ես ձեզ սիրում եմ»,-նշել է երգչուհին:
Լեւինան Երեւան է ժամանել իր պաշտոնական պրոմո արշավի շրջանակներում: Այսօր երեկոյան նա հանդիպելու է իր երկրպագուների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւինան ընդունել էր մրցույթում Հայաստանի պատվիրակ Արծվիկի՝ հայկական երգ կատարելու «մարտահրավերը»:
Երգչուհին Facebook-ի իր էջում հրապարակել էր «Կաքավիկ» հայտնի երգի cover տարբերակը, ինչպես նաեւ հայերենով բարեւել իր հետեւորդներին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



