Թուրքիան դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրներից է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Ուշագրավ է, որ նախորդ տարի ևս Թուրքիան ներառված է եղել «ամենաշատ սահմանափակումներ ունեցող» երկրների շարքում: Ներկայում այդ երկրների շարքում են նաև Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:
Հետազոտական կենտրոնը նաև արձանագրել է, որ Թուրքիայում աճում է «կրոնական հիմքով թշնամանքը հասարակության ներսում»: Ընդ որում, այս ոլորտում երկիրը նախորդ տարվա համեմատ հետընթաց է ապրել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



