Պետգնումների աջակցության կենտրոնի լուծարմամբ կտնտեսվի 70 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության որոշմամբ Ֆինանսների նախարարության Պետգնումների աջակցության կենտրոնը լուծարվում է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Կենտրոնի գործառույթները կստանձնի ֆիննախի աշխատակազմը: «47 աշխատակիցներից կմնա 27-ը, իսկ մյուսների աշխատավարձի հաշվին տարեկան կտնտեսվի մոտ 70 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը: Պետգնումների կենտրոնի գործառույթները ներառում են պետգնումների համար իրավական ակտերի նախապատրաստումը, գնորդ պետական գերատեսչությունների խորհրդատվությունը, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



