Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին իրազեկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությու նում, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական փոխգործակցության հարցերը եւ միության տնտեսության ինտեգրացիոն ներուժի օգտագործման, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի հնարավորությունները:
Ղրղզստանի նախագահը հատուկ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովի գործունեությունը պետք Է միտված լինի եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ապահովմանը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



