Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները: Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ հնարավոր է հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ:
Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։
Ըստ այդմ, ՀՀ ԱԺ VI գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



