Գիտնականները պատմել են՝ ինչպես կարելի Է նվազեցնել ինսուլտով հիվանդանալու վտանգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ անդրաճարպերի մեծ պարունակությամբ մթերքների գործածումից հրաժարումը թույլ Է տալիս նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է համալսարանի պաշտոնական կայքում:
Հետազոտողներն այս եզրակացություններին հանգել են այն վիճակագրության ուսումնասիրության հիման վրա, որն արտացոլում Է 2002-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահավածում Նյու Յորքի նահանգում մարդկանց հոսպիտալացումը: Այն վայրերում, որտեղ մարդիկ սահմանափակել են անդրաճարպերի գործածումը, սրտի նոպայով եւ ուղեղի կաթվածով հիվանդների թիվը վեց տոկոսով կրճատվել Է:
«Սննդաբաժնից անդրաճարպերի բացառումը կարող Է զգալիորեն նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը… Պետական մակարդակով անդրաճարպերի արգելքը կարող Է իսկական հաղթանակ դառնալ միլիոնավոր մարդկանց համար»,- հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



