Հայտնի է վերջին զանգի օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Ինչ վերաբերում է դպրոցներում վերջին զանգի օրերին առկա դրամահավաքության խնդիրներին, ապա Աշոտ Արշակյանն ասաց, որ վերահսկողությունը շարունակվելու է և այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն: «Կոնկրետ հիմա ահազանգեր չունենք, սակայն շրջաբերականներ կլինեն: Նախարարությունը օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն կիրականացնի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ անցած տարի վերջին զանգը հնչել է մայիսի 27-ին :
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



