Մասնագետները խորհուրդ չեն տալիս ալկոհոլի ազդեցության տակ սեռական հարաբերություն ունենալ
ՖՈՏՈԲոլորը պնդում են, որ ալկոհոլն օգնում է հարաբերություններ հաստատել, օգնում է թուլանալ, ինչի շնորհիվ ալկոհոի ազդեցության տակ սեքսը սովորական երևույթ է դարձել շատերի համար: Սակայն դա ունի իր դրական և բացասական կողմերը:
Մի քանի բաժակ գինուց հետո ավելի հեշտ է ծանոթություն հաստատել, կամ նախկինում ծանոթ աղջիկը, որ չէր գրավում, դառնում է սեքսուալ: Ալկոհոլն ավելի ազատ է դարձնում նաև կանանց: Ալկոհոլի ազդեցությամբ սեքսը կարող է ավելի անկեղծ լինել:
Զուգընկերուհին, որին ընտրել ես ոչ սթափ վիճակում, կարող է համոզել քեզ հաջորդ օրը փոխել աշխատանքը, հեռախոսի համարը: Ալկոհոլի ազդեցության տակ ծանոթություն հաստատելը կարող է սովորություն դառնալ: Սերոտոնինի և դոֆամինի ազդեցության պատճառով հնարավոր է չհասնել օրգազմի: Բացի այդ, ալկոհոլը հանգեցնում է վերահսկողության կորստի, և օրերից մի օր դու կարող ես մոռանալ պահպանակի մասին: Ոչ սթափ վիճակում սեքսն անուղղակի կերպով ազդում է նաև լյարդի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: