Հռոմում՝ շատրվանում, որտեղ զբոսաշրջիկները կոպեկներ են նետում, մեկ տարվա մեջ անհավանական գումար է կուտակվել
ՖՈՏՈԻտալիայի մայրաքաղաք Հռոմի հանրահայտ Թրևի շատրվանում զբոսաշրջիկները շուրջ 1.4 միլիոն եվրո են գցել: Լրատվականները հաղորդում են, որ այս գումարը հավաքվել է մեկ տարվա ընթացքում` զբոսաշրջիկների կողմից ջուրը նետված մետաղադրամներից: Նշվում է, որ հավաքված գումարը կծախսվի բարեգործական նպատակներով: Մասնավորապես՝ այն կհատկացվի Caritas բարեգործական հիմնադրամին, որն զբաղվում է աղքատների համար նախատեսված ապաստանների, անվճար խանութների ու ճաշարանների ֆինանսավորմամբ:
La Repubblica պարբերականը նշում է, որ շատրվանի ջրավազանում ամենաշատն ավստրալական դոլարներ են գցված եղել: Մեծ է եղել նաև հավաքված ճապոնական իենների թիվը:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



