«Ես կույր եմ». Լեւոն Ալթունյանը չի՞ լինի նախարար. «Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
Երեկ «Ժողովուրդը» Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը Բաբլոյանին տեսնում է իրեն փոխարինողի դերում: Հարցին ի պատասխան՝ նախարարը ժպտալով ասաց. «Ես չեմ տեսնողը կամ չտեսնողը: Տվյալ դեպքում ես կույր եմ»:
Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, եւ ինքը չի հարմարվում պետական աշխատանքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



