Մխիթարյանը Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, որոնից մեկին երկրպագուն երը քվեարկությամբ կճանաչեն Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Եվրոպայի լիգայի շաբաթվա Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը, «Այաքս»-ի հարձակվող Դեյվի Կլասսենը և «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Ռայան Բաբելը:
Եվրոպայի լիգայի մեկ քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, Մխիթարյանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



