Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԱՏՄ-ն շարունակելու է ամրանալ՝ ի բարօրություն անդամ երկրների ժողովուրդների. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միությունը շարունակելու է ամրանալ և զարգանալ ի բարօրություն անդամ երկրների ժողովուրդների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց Վլադիմիր Պուտինը` կարծիք հայտնելով, որ նման լավատեսության համար կան բոլոր հիմքերը: ՌԴ նախագահն իր ելույթ ում մատնանշեց Միության գրանցած արդյունքները, խոսեց հաջողությունների և խնդիրների մասին: Նրա ներկայացմամբ` այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն ավելացել է 38 տոկոսով, իսկ ԵԱՏՄ պետությունների՝ երրորդ երկրներ մատակարարումներն ավելացել են 37 տոկոսով:

«Զգալի բարելավվել է արտահանման և ներմուծման կառուցվածքը: 2016 թվականին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 4 տոկոս աճ: Ավելացել է նաև արդյունաբերությունում աճը: Այս ոլորտների դրական դինամիկա ենք կանխատեսում նաև ընթացիկ տարում»,- ասաց Պուտինը` ընդգծելով, որ ճգնաժամերը գալիս են, բայց վաղ թե ուշ անցնում են:

ՌԴ նախագահը նաև նշեց, որ զգալի աճը ձեռնտու է ինչպես Միության գործընկերներին, այնպես էլ ռուսական սպառողներին: 2016 թվականին Ռուսաստան է եկել Միության համախառն մատակարարումների ավելի քան 62 տոկոսը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների առևտրաշրջանառությունն ավելացել է, ընդ որում զգալի չափով` 22 տոկոսով: Միության շուկայի շնորհիվ Ղազախստանում զարգանում է նոր ոլորտ` մեքենաշինություն: Ղրղզստանում ստեղծվում են տեքստիլ արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմաններ: 2016 թվականին ղրղզական թեթև արդյունաբերական ապր անքների արտահանումը Միության շուկա ավելացել է 38 տոկոսով: Բելառուսում արտադրված մի շարք ապրանքատեսակներ ՌԴ-ի շուկայում դիտվում են, որպես տեղական արտադրանք և օգտվում են արտոնություններից ՌԴ պետական գնումներին մասնակցելիս»,- թվարկեց Պուտինը:

Անդրադառնալով Միության իրավական համագործակցությանը` նա նշեց, որ այդ ուղղությամբ վերջին շրջանում աշխատանքներ են տարվել` համաձայնեցվել են այնպիսի կառուցվածքային փաստաթղթեր, ինչպիսին է մաքսային համաձայնագիրը:

Պուտինի դիտարկմամբ` առաջնային անհրաժեշտություն է մակրոտնտեսական իրավիճակի հետագա լավացումը:

«Ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է խոչընդոտների հաղթահարումը: Այդպիսի պատնեշները, ցավոք սրտի, մեզ մոտ պահպանվում են, բայց մենք պայմանավորվում ենք դրանք աստիճանաբար վերացնել: Համաձայնագրով դրանք ամբողջությամբ կվերացվեն մինչև 2025 թվականը»,- ասաց նա:

Ելույթի վերջում ՌԴ նախագահը խոսեց ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության մասին` նշելով, որ արդեն ազատ առևտրի համաձայնություններ են գործում Վիետնամի հետ, բանակցություններ են ընթանում Չինաստանի, Իսրայելի, Սերբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի և Իրանի հետ: Նրա խոսքով` ակտիվ է հաղորդակցությունը նաև Շանհայան, Ասիական և այլ համագործակցության կազմակերպությունների հետ: 

 

Խոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի