WikiLeak-ը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին Է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ WikiLeaks-ի կայքը Vault 7 վերնագրով հրապարակել Է այն գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): Նախորդ մասը հրապարակվել Էր ապրիլի 7-ին Grasshopper («Ծղրիդ») վերտառությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայքի աշխատակիցները նշում են, որ նոր հրապարակումները բովանդակում են վեց փաստաթղթեր, որոնք ստացվել են HIVE («Փեթակ») հաքերական ծրագրից: Այն նախատեսված Է հետաքրքրող սարքից կորզված տեղեկատվությունը ԿՀՎ-ին հաղորդելու, ինչպես նաեւ հրամաններ ստանալու համար, որպեսզի այդ սարքերով կատարվեն հատուկ առաջադրանքներ:
Նշվում Է, որ հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ընկերությունները կարող Էին հետեւել այդ վնասաբեր ծրագրի գործողությանը, բայց չԷին կարող հասկանալ, որ դա պատկանում Է ԿՀՎ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



