450.000 դոլար. վաճառվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմից տիեզերանավի մոդելը
ՄՇԱԿՈՒՅԹProfiles in History աճուրդի տունն ԱՄՆ-ում կազմակերպել է հոլիվուդյան նմուշների վաճառք, որի շրջանակներում վաճառել է «Աստղային պատերազմներ. դրվագ 4-րդ. նոր հույս» ֆիլմից տիեզերանավի մոդելը։
Ինչպես նշում է lenta.ru-ն, անհայտ գնորդը 41 սմ բարձրությամբ մոդելին տիրանալու համար վճարել է 450.000 դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է աճուրդի կազմակերպիչների կանխատեսումները։
Նշվում է, որ բացի տիեզերանավի մոդելից աճուրդի շրջանակում վաճառվել են «Սուպերմենի» կոստյումն ու Ինդիանա Ջոնսի հանրահայտ մտրակը` 216.000 և, համապատասխանաբար, 204.000 դոլարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդի 3 օրվա ընթացքում վաճառվել է 7.3 մլն դոլարի իր։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



