Չինաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Հյուսիսային Կորեա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Air China ազգային ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Պեկինից Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով չինական աղբյուրը, չվերթների դադարեցման պատճառը չի հաղորդվում:
Միաժամանակ նշվում է, որ թռիչքների դադարեցման մասին որոշումը կայացվել է Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարության ֆոնին, երբ վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հակամարտության սրումը կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»: Նա նշել է, որ պատերազմում ԱՄՆ-ն ու ԿԺԴՀ-ն հաղթողներ չեն լինի:
Ինչպես հայտնի է, ամերիկյան ատոմային ավիակիրը տեղակայված է Հս. Կորեայից հարվածի հեռավորությամբ: Ամերիկյան ռազմածովային ուժերի հարվածային խումբը Կորեական թերակղզու մոտ է ժամանել` Փհենյանի նոր միջուկային փորձարկումների սպասումով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



