Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացվեց Զորիկ Գալստյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զորիկ Գալստյանի «Հայաստան» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացվեց ապրիլի 14-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում:

 «Ցուցահանդեսը  նվիրված է Զորիկ Գալստյանի հիշատակին և  կրում  է «Զորիկ Գալստյանի Հայաստանը» խորագիրը:  Նա միլիոնից ավելի  լուսանկարներ է ստեղծել, սակայն այստեղ ներկայացված է ընդամենը  41 աշխատանք, որոնք Զորիկը նկարել է իր կյանքի վերջին հինգ տարվա ընթացքում: Նրա բոլոր գործերը լավն են, և ինձ համար բավականին դժվար էր առանձնացնել այս նկարները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Զորիկ Գալստյանի ընկեր, գեղանկարիչ, ցուցահանդեսի կազմակերպիչ Սահակ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Զորիկ Գալստյանը նախևառաջ իր մտերիմ ընկերն էր, հրաշալի մարդ:

«Մարդկանց մեծամասնությունը Զորիկին ճանաչում էր որպես «Ֆեյսբուքի Զորիկ», քանի որ նա ակտիվ էր այդ սոցիալական ցանցում, ավելի քան 5000 ընկեր ուներ, որոնց ցուցադրում էր իր լուսանկարներն ու կիսում իր մտորումներն ու հույզերը»,-ասաց Պողոսյանը և հավելեց, որ Զորիկ Գալստյանին սիրում էին բոլորը՝ մարդիկ ովքեր նրան անձամբ էին ճանաչում, մարդիկ, ովքեր նրան չէին տեսել:

«Կարծում եմ, որ նա դարձավ մերօրյա լավագույն լուսանկարիչներից մեկը, ցավոք, մենք նրան շուտ կորցրեցինք»,-նշեց լուսանկարիչ ընկերը:

Զորիկ Գալստյանը նաև հանրահավաքներ է նկարել: Սահակ Պողոսյանն ընդգծեց, որ հետագայում հնարավոր է կազմակերպել այդ լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, լուսանկարչի հարազատները:

«Հայրս դեռ վաղ հասակից զբաղվել է լուսանկարչությամբ: Սկզբնական շրջանում դա նրա համար հոբբի էր, որը ժամանակի ընթացքում վերածվեց ավելի լուրջ աշխատանքի: 90-ական թվականներին թվային ֆոտոխցիկ գնեց ու ավելի հաճախ սկսեց լուսանկարել հայկական բնաշխարհը: Նա ինձ համար ոչ միայն հիանալի հայր էր, այլև լավ ընկեր»,- շեշտեց Զորիկ Գալստյանի դուստր Անահիտ Գալստյանը:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ ծանոթ չէ Զորիկ Գալստյանին, սակայն շատ է հավանում նրա լուսանկարները, որոնցում Գալստյանը կարողացել է գեղեցիկ ու յուրօրինակ ներկայացնել Հայաստանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 26-ը: Ներկայացված աշխատանքները վաճառվում են: 

Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան