Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իջին. «Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է

Բեմում՝ սեքսուալ և ազատ, իսկ բեմից դուրս՝ հասարակ և անմիջական. այսպիսին է Իջինը, ում հայաստանցիները ճանաչեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ: Նրա յուրաքանչյուր ելույթ ազատ էր, համարձակ հագուստներով և պարային շարժումներով: Ինչպես երգչուհին է ասում, սիրում է բեմից ստանալ հանդիսատեսի էներգիան: BlogNews.am-ի ֆոտոշարքում Իջինն է՝ սեքսուալ և համարձակ, իսկ հարցազրույցում՝ ջինսով, հասարակ շապիկով, առանց շպարի աղջիկ, ով մի քիչ հումորով և իրեն հատուկ անկեղծությամբ պատմել է իր կյանքի մասին: 

Ես բեմում, ֆոտոսեսիաների ժամանակ լրիվ ուրիշ եմ, իսկ բեմից դուրս լրիվ այլ մարդ եմ: Ես միշտ այս խնդրի դեմ պայքարել եմ, քանի որ մարդիկ միշտ գեղեցիկ աղջիկներին պիտակավորում են: Ես ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ բեմի վրա դու կարող ես լինել սեքսուալ, բայց բեմից դուրս լրիվ այլ ես: Ես կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ արտիստն իրավունք չունի բեմի վրա կոմպլեքսավորված լինելու. հանդիսատեսը պետք է զգա քո էներգետիկան: Միշտ ասում եմ՝ մի՛ դատեք տեսքից։ Ամբողջ կյանքս այդ խնդրի առաջ եմ կանգնել և միշտ փորձել եմ ապացուցել, որ ես այն չեմ, ինչ բեմի վրա եմ: Հետո հասկացա, որ անիմաստ է. ով կցանկանա, կհասկանա: Իմ աշխատանքում ես ուզում եմ պրոֆեսիանալ լինել, ոչ թե պարզապես սիրուն տիկնիկ, ով ելույթ է ունենում բեմից:

Ես շատ հասարակ մարդ եմ: Բոլորը մի քիչ շոկի են ենթարկվում, երբ ծանոթանում են ինձ հետ: Շատ անկեղծ եմ և երբ դեռ երեխա էի, ինձ միշտ ասում էի՝ կապ չունի՝ ինչ աստիճանի արտիստ կլինես, ինչ բարձունքների կհասնես, ինչպես քեզ կփորձեն օգտագործել, դու պետք է մնաս պարզ և մաքուր, հողին ամուր կանգնած, որ ով քեզ հետ աշխատի, միշտ հաճույք ստանա: Ինքս, օրինակ, երբ հանդիպում եմ ձևավոր մարդկանց, ինձ հանգիստ չեմ զգում: Ես ուրախ եմ, որ, ում հետ աշխատել եմ, միշտ լավ մարդիկ են եղել: 

Տղամարդիկ ինձանից շատ են վախենում: Նրանք գուցե իմ մեջքի հետևում ասում են՝ ինչ ծիտա, բայց երբ ինձ հանդիպում են, սկսում են վախենալ և զգույշ են լինում: Առհասարակ չեմ մտածում, թե ինչ կասեն իմ մասին այն տղամարդիկ, ովքեր, այսպես ասած, իմ շրջապատից չեն, որովհետև իմ ծնողները գիտեն ինձ, և ես չեմ թողնի, որ իմ պատճառով նեղվեն: Ամեն դեպքում իմ լուսանկարները սեքսուալ են, ոչ թե վուլգար: Կարող է՝ Հայաստանի համար ես ավելի շատ սեքսուալ եմ, բայց ես աղջիկներին ասում եմ՝ պետք չէ վախենալ սեքսուալ լինելուց և երևալուց։ Կոմպլեքսավորված և պարփակված լինելով դու երբեք չես իմանա քո հնարավորությունների մասին: Ես էլ ունեմ տաբուներ, որոնց վրայով չեմ անցնի: 

Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է: Կա հատուկ էներգետիկա, որ գրավում է հանդիսատեսին: Ես դրան մոտենում եմ ավելի շատ կոմերցիոն տեսակետից, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց եթե ինձ ասեն՝ Play Boy-ի համար լուսանկարվի, միանշանակ, կմերժեմ: Պարզապես տղամարդկանց ամսագրի համար որպես մերկ աղջիկ չեմ լուսանկարվի: 

Շարունակությունը՝ այստեղ

Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ