Երուսաղեմում Հարության մայր տաճարում Սուրբ կրակ է իջել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոս 3-րդի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հավատացյալները կրակից վառել են իրենց մոմերը և Սուրբ կրակը տարածել ողջ տաճարում:
Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ուխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալների թվում բազմաթիվ հայ ուխտավորներ կան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



