Ողջաբերդում վթարի հետեւանքով մեքենան հայտնվել է ձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ապրիլի 15-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի վերնամասում «BMW» մակնիշի 37 CT 003 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ., 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ):
Վարորդ՝ Խ. Վ.-ը և ուղևոր՝ Մ. Դ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



