Գյումրիում մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում ապրիլի 15-ին մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը: Երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող գիտաժողովը նվիրված է ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, գիտաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
Ապրիլի 15-17-ն անցկացվող գիտաժողովի մասնակիցներին սպասում են բավական բազմաբովանդակ աշխատանքային օրեր՝ լիագումար նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, և ինչպես միշտ, այցելություններ Շիրակի տեսարժան վայրեր: Ավստրիայի, Վրաստանի, ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և այլ երկրների տարբեր գիտակրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչները հանդես կգան ինչպես իրենց, այնպես էլ հարևան երկրների մշակույթը ներկայացնող դասախոսություններով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



