Աֆղանստանում առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղնաստանի հարավում` Գիլմենդ նահանգում, առնվազն 11 խաղաղ բնակիչ է զոհվել, երբ վերջինների ֆուրգոնը պայթել է ճանապարհային ականի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զոհերը հեռավոր Նավա շրջանից մեկնելիս են եղել նահանգի մայրաքաղաք Լաշկարգահ: «Պայթյունը շատ ուժեղ է եղել, եւ բոլորը, ովքեր գտնվել են ֆուրգոնում, զոհվել են», — հայտարարել է իշխանւթյունների ներկայացուցիչ Օմար Ժվակը: Նրա խոսքով` իշխանությունները փորձում են պարզել` արդյոք զոհերի մեջ կան կանայք ու երեխաներ:
Գիլմենդի ոստիկանապետը պայթյունի համար պատասխանատու է համարել «Թալիբան» արմատական խմբավորմանը նշելով, որ ականը տեղադրված էր ճանապարհին, որը հաճախ են օգտագործում զինծառայողները: Նրա խոսքով` հենց նրանք էին գրոհայինների թիրախը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



