Հարավային Կորեայից 300 000 թռուցիկ և թղթադրամ են արձակել ԿԺԴՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավկորեացի ակտիվիստների խումբը հելիումով լցված փուչիկների օգնությամբ շուրջ 300 000 քարոզչական թռուցիկ է ուղարկել Հյուսիսային Կորեա:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, թռուցիկները արձակվել են Կիմպհո քաղաքից, որը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում: Թռուցիկներում կազմակերպիչները քննադատում են հյուսիսկորեական ռեժիմը և երկրին մեղադրում ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբայր Կիմ Չոն Նամի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Մալայզիայում այս տարվա փետրվարին:
Թռուցիկներից բացի 10 փուչիկի օգնությամբ ԿԺԴՀ է ուղարկվել $1 արժողությամբ 2000 թղթադրամ, 1000 USB-կրիչ, 1000 DVD-սկավառակ և 500 գրքույկ: Փուչիկներին կազմակերպիչները ամրացրել են Կիմ Չեն Ընի լուսանկարները` «մարդասպան» գրությամբ, ինչպես նաև նրա եղբոր լուսանկարը` «մահացած մարդ» գրությամբ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



