Մեսսիի որակազրկումն Արգենտինայի հավաքականում կարող է կրճատվել 2 խաղով
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի 4-խաղյա որակազրկումը կարող է կրճատվել:
Ինչպես գրում է «La Nacion»-ը, եթե Մեսսին մայիսի 4-ին մեկնի Շվեյցարիա և հանդիպի ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին գործի քննման ժամանակ, ապա, ամենայն հավանականությամբ, նրա որակազրկումը 2 խաղով կկրճատվի:
Արգենտինայի ֆուտբոլի Ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան մտադիր է անձամբ զրուցել Մեսսիի հետ, որպեսզի համոզի նրան մեկնել Շվեյցարիա:
«Բարսելոնայի» հարձակվողը 4 խաղով որակազրկվել էր ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Չիլիի հետ խաղում (1:0) եզրային մրցավարին վիրավորելու համար: Անձամբ Մեսսին ասել է ,որ չի վիրավորել մրցավարին, պարզապես խոսքերն արտաբերել է օդի մեջ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



