Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գայլերը հոշոտել են գյուղացու ոչխարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Արեւիկ համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գայլերը մտել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմ եւ հոշոտել շուրջ 20 ոչխար:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ ոչխարներից 10-ը սատկած են, իսկ մնացածը՝ վնասված:
«Էդ մարդը վարկ էր վերցրել ու ոչխարներն առել էր, հիմա դիմել ենք պատկան մարմիններին, տեսնենք՝ փոխհատուցում կլինի, թե ոչ»,- ասաց գյուղապետը:
Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է ավելի քան 1 մլն դրամ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



