Սաակաշվիլիի եղբորը զրկել են Ուկրաինայում մշտապես բնակվելու իրավունքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴավիթ Սաակաշվիլիին՝ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի եղբորը զրկել են Ուկրաինայում մշտապես բնակվելու իրավունքից: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքական գործիչը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես երեկ իմացած, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության նամակի հիման վրա չեղարկվել է իմ եղբայր Դավիթ Սաակաշվիլիի մշտական կեցության իրավունքը, և նա պարտավոր է հեռանալ Ուկրաինայից»,- գրել է Սաակաշվիին:
«Շատ ստոր է»,- իրավիճակը բնութագրել է Վրաստանի նախկին նախագահը:
Միխեիլ Սաակաշվիլին 2015 թվականի մայիսից զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Անցած տարվա նոյեմբերին նա հրաժարական է տվել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



