Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռից իր պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ։

Իր պատգամում կաթողիկոսը, մասնավորապես, ասել է. «Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարեւ, անսահման է ուրախությունն այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հարությամբ մահը խորտակվեց, եւ մարդկանց տրվեց պարգեւը հավիտենական կյանքի, երկնքի արքայության: «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: Հովհաննես առաքյալի այս խոսքերով Մեր պատգամն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, որ հավաքված եք Մայր Տաճարում, եւ համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս:

Արդեն բացված են մեր եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները՝ խորհրդանշելով, որ բաց են հավիտենության դռները: Հնչում է ավետիսը Փրկչի Հարության՝ ազդարարելով, թե ամեն ոք, ով ունի փափագը, քաղցն ու ծարավը երկնքի արքայության, կարող է ժառանգել՝ ընդունելով այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է:

Քրիստոսի Հարությամբ մարդուն տրվել է զորությունը հարուցյալ կյանքի, մեղքն ու չարիքը վանելու, իր նմանի հանդեպ սիրով ու ողորմածությամբ երկրային կյանքը լցնելու երկնային օրհնությամբ ու շնորհներով, երկնային արքայության պատկերը հաստատելու աշխարհում, որտեղ թագավորում են արդարությունն ու ճշմարտությունը, առատանում խաղաղությունն ու խնդությունը: Քրիստոսի պարգեւած հարուցյալ կյանքի մեջ չկան տագնապներ, չկան բռնություն ու պատերազմներ, աղքատություն ու թշվառություններ, չկան տարաբնույթ մոլություններ, որոնք ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց, օտարացնում միմյանցից , բեւեռացնում հասարակությունները, ծնում աղետներ: Այս ամենը, սակայն, շարունակում են մնալ աշխարհում, քանզի մարդկային սրտերը հաճախ սիրուց պարպված, շահամոլությունից կարծրացած ու անձնակենտրոն՝  անարձագանք են մնում հարուցյալ նոր կյանքի կոչին: Մինչդեռ խաչելությունները հարությամբ պսակելու, դժվարություններից ու նեղություններից, վշտերից ու չարչարանքներից հառնելու ուղին քրիստոսակենտրոն կյանքն է, որ խաղաղարար ոգով, բարի գործերով, պարկեշտ ընթացքով առաքյալի խոսքի համաձայն՝ առաջնորդում է դեպի հավիտենություն. «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, երկրային այս կյանքը տրված է մեզ որպես ժամանակ Աստծո փրկարար կամքի վկայությունը բերելու, Աստծո պատվիրաններն ու պատգամները իրագործելու մեր իրականության մեջ, մեր ընտանիքներում, մեր երկրում, մեզ շրջապատող աշխարհում: Մեր կյանքը արժեք ու բովանդակություն է ստանում Քրիստոսի մահվան ու Հարության խորհրդի լույսի ներքո: Ապրել Քրիստոսով եւ Քրիստոսի համար, ահա այս է փրկարար ուղին մեր կյանքի, հիմքը, պայմանն ու երաշխիքը թե որպես անհատ, եւ թե որպես հավաքականություն մեր հոգեւոր աճի ու զորացման, նաեւ՝ մեր հայրենիքի առաջընթացի ու զարգացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու լուսավոր գալիքի:

Այսօր բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնած մեր երկիրը, մեր սահմաններում անկայուն է խաղաղությունը, տակավին հաղթահարված չեն աղքատությունն ու գործազրկությունը, հրամայական է արտագաղթի կանխումը եւ մեր ժողովրդի զավակների դարձը դեպի հայրենիք: Հանդիման այս մարտահրավերների մեր ժողովուրդն ունի վսեմ հատկանիշները հայրենանվիրումի, ազգասիրության, ընտանիքի նվիրականության, ծնողի հանդեպ սիրո, ունի հանձնառություն զոհողությունների՝ հանուն իր սրբազան արժեքների. եւ մենք ի զորու ենք անառիկ պահելու հայրենի սահմանները, բարօր ու բարգավաճ դարձնելու մեր երկիրը, բացառելու ազգային մեր կյանքից բոլոր տագնապներն ու ցնցումները:

Մեր կյանքի ընթացքը, մեր կենսակերպը մեզ ոչ թե պիտի ջլատի, պառակտի, այլ միավորի եւ դարձնի համախումբ՝ դիմագրավելու համար մեր կյանքի մարտահրավերներն ու փորձությունները եւ լավատեսությամբ իրականություն դարձնելու ազգային մեր տեսիլքները: Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք, մեր հավատը, որ Քրիստոս հարություն է առել, անհուսությունը փոխում է հույսի, տկարությունը՝ ուժի, անտարբերությունը՝ նախանձախնդրության,  արծաթասիրությունը՝ բարեգործության, եւ ծառայությանն ու աշխատանքին միախառնում է նվիրումի ու հանձնառության ոգին: Այս փոխակերպությանն ենք կոչված, որով միայն կարող ենք անկորուստ պահել մեր երկիրն ու ազգային կյանքը եւ հաղթանակներ արձանագրել մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրության ու առաջընթացի պայքարում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության բերկրալի ավետիսով մեր ողջույնն ենք բերում մեր հոգեւոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, մեր ողջույնն ենք բերում հայոց պետական ավագանուն, նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորներին եւ մաղթում, որ Տերը զորացյալ պահի առ ազգն ու հայրենին սիրո մեջ՝ հայրենաշեն ձեռքբերումներով արդյունավորելու բարձր ու պատասխանատու իրենց առաքելությունը: Օրհնությամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս:

Աղոթում ենք եւ հայց բարձրացնում առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ հրաշափառ Իր Հարության շնորհները լուսավորեն մարդկության կյանքը, խաղաղություն տիրի ողջ աշխարհում, խաղաղություն հաստատվի մեր հայրենի սահմաններում: Աղոթում ենք, որ մեր ժողովրդի հավատավոր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, միշտ պայծառ լինի մեր Սուրբ Եկեղեցին եւ աշխարհասփյուռ ազգս հաստատուն ընթացքով առաջնորդվի դեպի փրկություն ու հավիտենություն՝ այսօր եւ միշտ. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

 

Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Մի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը