Հալեպում իրականացված ահաբեկչության զոհերի թիվն անցել է 100-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախօրեին Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացածների թիվն անցել է 100-ը. այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 70 զոհի մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցում էր իրականացրել մեքենայի մեջ, որը գտնվում էր սիրիական Իդլիբում գրոհայինների կողմից գրավված շրջաններից տարհանված խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների շարասյան կողքին: Խաղաղ բնակիչների տեղափոխումն իրականացվում էր կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների փոխադարձ համաձայնությամբ:
Ըստ Մարդու իրավունքների սիրիական իրավապշտպան կազմակերպության` հարձակման հետևանքով զոհվածները 112-ն են: Նրանց մարմինները դուրս են բերվել դեպքի վայրից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



