Էնրիկե. Հնարավոր է՝ Յուվենտուսի հետ խաղանք 8 հարձակվողով
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ թիմը ռիսկի կդիմի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ «Յուվենտուսի» հետ.
«Իհարկե, խաղի որոշակի պահի մենք մոտ կլինենք քամբեքի: Մենք շատ անգամ ռիսկի կդիմենք:
Հնարավոր է՝ «Յուվենտուսի» հետ խաղանք 8 հարձակվողով. միևնույն է՝ կորցնելու ոչինչ չունենք: Երկրպագուները պետք է հավատան ֆուտբոլիստներին, որոնք արդեն հաղթել են ամեն ինչ:
Մենք չեմպիոնների թիմ ենք: Պարզապես «Բարսելոնայի» երկրպագուները սովոր են բելուգայի ձկնկիթին, բայց միշտ չէ, որ հնարավոր է տարեցտարի պահել նշաձողը»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 19-ին կատալոնացիների դաշտում: Սեփական հարկի տակ թուրինցիները ջախջախեցին մրցակցին 3:0 հաշվով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



