Մեսսին չի գնա ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարան և ներողություն չի խնդրի
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ այցելել ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարան, որտեղ քննվելու է Արգենտինայի հավաքականում նրա 4-խաղյա որակազրկման բողոքարկումը:
Այս մասին հայտնում է «COPE»-ը:
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հանդիպել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ և հայտնել նրան, որ ՖԻՖԱ-ն կարող է երկու խաղով կրճատել նրա որակազրկումը, եթե ֆուտբոլիստը մեկնի Ցյուրիխ և ներողություն խնդրի:
Սակայն Մեսսին մտադիր չէ այցելել ՖԻՖԱ-ի գրասենյակ և ներողություն խնդրել:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստը տեղի կունենա մայիսի 4-ին Ցյուրիխում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



