Սիրիայի առաջին տիկնոջը Մեծ Բրիտանիայում կարող են զրկել քաղաքացիությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի խորհրդարանի մի քանի պատգամավոր դիմել են երկրի ներքին գործերի նախարարություն` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կնոջը` Ասմա Ասադին բրիտանական քաղաքացիությունից զրկելու պահանջով. այս մասին գրում է Sunday Times պարբերականը:
Նշենք, որ Սիրիայի առաջին տիկինը ծնվել է Լոնդոնում և ունի ինչպես սիրիական, այնպես էլ բրիտանական անձնագիր:
Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից Նադիմ Զախավին խորհրդարանական իր ելույթում հայտարարել է, որ Ասմա Ասադը հանդիսանում է այն համակարգի մի մասը, որն իրականացնում է Սիրիայում պատերազմական հանցագործություններ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



