Չելսիի դարպասապահը վնասվածք է ստացել և բաց կթողնի Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը
ՍՊՈՐՏ«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք արտագնա հանդիպումը:
Այս մասին հայտնում է «HLN»-ի լրագրող Քրիստոֆ Թերերը՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Բելգիացի դարպասապահը կոճի վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին: Վերականգնման ժամկետների մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում: Լոնդոնյան թիմի դարպասը կպաշտպանի Ասմիր Բեգովիչը, որն այս մրցաշրջանում իր առաջին հանդիպումը կանցկացնի ԱՊԼ-ում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



