Զանազանյանից վառ հիշողություններ կմնան. Արամ Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան գույժը մեծ վիշտ է առաջացրել հայկական ֆուտբոլում: Վերջինիս սան Արամ Հակոբյանն armsport.am-ի զրույցում կիսվեց իր համար շատ ցավալի իրողությամբ և Զանազանյանից մնացած հուշերով:
«Հովհաննես Զանազանյանը մեծ դեր է ունեցել իմ՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստ ձևավորման, այլ նաև որպես անձնավորություն կազմավորման գործում: Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար. ցավոք՝ հիվանդությանը հաղթել չստացվեց... խորը ցավակցություններ եմ հայտնում:
Զանազանյանից վառ հիշողություններ ու պահեր կմնան: Նա միշտ եղել է հոգով բարի և ժպտադեմ. քիչ մարզիչներ են այդպիսին: Նա իր գործի իսկական նվիրյալ էր: Ես միմիայն դրական հիշողություններ եմ պահպանելու իրենից»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



