Հնդկաստանի երեք օդանավակայաններում տագնապ է հայտարարվել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկական Մումբաի, Չեննաի եւ Հայդարաբադ քաղաքների միջազգային օդանավակայանները տագնապ են հայտարարել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված: NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օդանավակայանների ծառայությունները, ինչպես նաեւ անվտանգության ուժերը բարձր պատրաստության են բերվել:
Նշվում է, որ Մումբաիի ոստիկանությունը մի կնոջից էլեկտրոնային փոստով հաղորդագրություն է ստացել, ով գրել է, թե ռեստորանում լսել է վեց տղամարդկանց զրույցը՝ նշված ուղղություններով օդանավերը միաժամանակ գրավելու մասին: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Օդանավակայաններում հակաահաբեկչական խմբեր են տեղակայված, ձեռնարկվել են անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Ավիաընկերություններն ուղեւորներին խորհուրդ են տալիս ավելի վաղ ժամանել օդանավակայններ եւ կատարել անվտանգության ուժերի հրահանգները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



