Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հարբած տղամարդուն դժվարությամբ իջեցրել են ծխատար խողովակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր` ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ բարձրացել է Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցի թիվ 217/582 տնակի հարևանությամբ գտնվող` ԽՍՀՄ տարիների կառուցված նախկին կաթսայատան ծխատար խողովակը և հայտարարում է, որ չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` փրկարար ծառայության ավագ-լեյտենանտ Դավոյանի գլխավորությամբ:
Շարունակությունը` այստեղ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



