Կաթնաղբյուրի դպրոցի նախկին տնօրենը տուգանվեց 200 հազար դրամով. կեղծ փաստաթղթեր էր կազմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցի նախկին տնօրեն, թոշակառու Ալմաստ Սավթալյանը կեղծ փաստաթղթեր կազմելու համար տուգանվել է 200 հազար դրամով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալմաստ Սավթալյանը 9 տարի աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում եւ այդ ընթացքում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ինչպես նաեւ կազմել եւ հանձնել է կեղծ փաստաթղթեր: Իրավապահներն այս դեպքով սկսել են զբաղվել, երբ նա արդեն թոշակի էր անցել:
Մինչեւ դատաքննություն սկսելը ամբաստանյալը միջնորդել է արագացված քննություն անցկացնել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թոշակառու կնոջը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ տուգանել 200 հազար դրամով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



