Արգենտինայում դինոզավրի ձու են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի հարավային Նեուկեն նահանգում դինոզավրերի մի քանի ձու են գտել: Դրանք 70 մլն տարեկան են: Այս մասին գրում է Теlam-ը:
Դրանց ներսում դինոզավրերի էմբրիոնի մնացորդներ են մնացել: Նեուկենի մշակութային ժառանգության պաշտպանության բաժնի ղեկավար Կաուդիա Դելյա Նեգրան ասել է, որ այս գտածոն հսկայական նշանակություն ունի գիտնականների համար:
Դինոզավրերի բույնը պատահմամբ գտել է տեղի հովիվներից մեկը, դեռեւս մի քանի տարի առաջ, բայց գտածոյի մասին միայն հիմա են հայտնել:
Մասնագետների խոսքով՝ սա առաջին նման գտածոն չէ այս նահանգում: 1977 թվականին նույնպես գիտնականները հնագույն կենդանիների մնացորդներ էին գտել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



