Ավելի քան 60 երեխաներ են զոհվել Հալեպում ահաբեկչության հետևանքով. ՅՈւՆԻՍԵՖ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան 60 երեխաներ են զոհվել շաբաթ օրը Հալեպի արվարձան Ռաշիդինում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը։ Նա դատապարտել է դաժան հարձակումը խաղաղ բնակիչներով ավտոբուսների շարասյան վրա և կոչ արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը։
«Այժմ ողջ մնացածները ստիպված են հաշտվել նոր սարսափելի կորստի հետ»,-ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարի հայտարարությունում։ Նրա խոսքով՝ ողբերգությունը պետք է մղի բոլորին օգնություն ցուցաբերելու սիրիացի երեխաներին և պարգևելու հույս առ այն, որ նրանք, ովքեր ունեն սիրտ և այդ պատերազմին վերջ դնելու հնարավորություն, կանեն դա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



