Պերուում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊերուում ուժգին ջրհեղեղների հետևանքով մահացել է 107 մարդ, տուժել՝ 1 միլիոնից ավելին։ Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակներում գործողությունների հարցերով ազգային կենտրոնը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 97 զոհի մասին։ Ըստ մասնագետների՝ երկրում սկսված ջրհեղեղները դարձել են ամենահզորը վերջին տարիների ընթացքում։ Եղանակային նման պայմանների պատճառ է նշվում Խաղաղ օվկիանոսում «Էլ Նինյո» կոչվող կլիմայական ֆենոմենը։
Telesur հեռուստաալիքի համաձայն՝ անօթևան է մնացել 171.000 մարդ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



