Լոնդոնի ակումբի այցելուներն այրվածքներ են ստացել թունավոր նյութից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ Է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից: Ոստիկանությունում կանչն ստացվել Է գիշերվա ժամը մոտավորապես 1:10-ին: Սիդվոթ սթրիթի ակումբի հարյուրավոր այցելուներ տարահանվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանների խոսքով՝ ինը տուժածների բժշկական օգնություն Է ցույց տրվել տեղում, ինչից հետո նրանք հիվանդանոց են տեղափոխվել ոչ մեծ այրվածքներով: Եվս երկուսն անհետաձգելի օգնության բաժանմունք են դիմել ինքնուրույն: Նրանց վերքերը վտանգավոր չեն կյանքի համար:
Տարահանման պահին գիշերային ակումբում եղել Է շուրջ 600 մարդ: Կատարվում Է հետաքննություն, առայժմ ոչ ոք ձերբակալված չԷ, հայտնել են Սքոթլանդ յարդում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



